Պատահարներ Ռազմական 

Հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ 50-ից ավել հրետանային արկեր են կիրառվել․Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ 50-ից ավել հրետանային արկեր են կիրառվել։ Իջևանում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ճիշտ է, պահպանվում է այս պահի դրությամբ հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակություն ունեն, զգոն են, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին և պատրաստ են հակառակորդի ցանկացած բնույթի թե՛ ցամաքային, թե՛ օդային սադրանքներին հակահարված տալ»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նաև ցույց տվեց բնակավայրերի վերցրած հակառակորդի արկի մի բեկոր, որի մեծությունից դատելով ակնհայտ է, ինչ տրամաչափի զինատեխնիկա է կիրառվել։

Նույն շարքից