Հասարակություն Պատահարներ 

Հրազդանում ուժեղ քամին խանութի տանիքը ամբողջությամբ պոկել, շպրտել ու փակել է Ծաղկաձոր տանող ճանապարհը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում, ուժեղ քամու հետևանքով Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ընկնելու հետևանքով դեպի Ծաղկաձոր քաղաք տանող ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Նույն շարքից