Հասարակություն 

160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնում է, որ շուրջ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն։

«Օգոստոսի 2-ին NordStar ավիաընկերությունն իրականացրել է Երևան-Մոսկվա չվերթը, որի շնորհիվ հայրենիք են վերադարձել 158 ռուսաստանցի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ չվերթն իրականացվել է ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների համագործակցությամբ և ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից