Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

analitik.am

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի n 1695-լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1695-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետի երրորդ սյունակում «հունիս» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով.

2) 4-րդ կետի երրորդ սյունակում «հունիս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով.

3) 5-րդ կետի երրորդ սյունակում «հուլիս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով.

4) 6-րդ կետի երրորդ սյունակում «օգոստոս» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով.

5) 7-րդ կետի երրորդ սյունակում «սեպտեմբեր» բառը փոխարինել «հոկտեմբեր» բառով.

6) 9-րդ կետի երրորդ սյունակում «նոյեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.

7) 10-րդ կետի երրորդ սյունակում «նոյեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից