Ռազմական 

Ուսումնական տագնապ

analitik.am

 

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը օգոստոսի 4-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր, դաշտային կապի հանգույցներ:

Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և համաձայն մարտական հաշվարկի  տվել հանձնարարականներ:

Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից