Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

«Facebook»-ը հեռացրել է Թրամփի հրապարակած տեսանյութը, որում նա խոսում է կորոնավիրուսի մասին

analitik.am

 

«Facebook» սոցիալական ցանցը հեռացրել է Դոնալդ Թրամփի կողմից հրապարակված տեսանյութը, որում ԱՄՆ նախագահը կեղծ պնդումներ է անում կորոնավիրուսի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով NBC News-ին:

«Facebook»-ի ղեկավարությունն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցից մի հատվածի վրա, որում նա հայտարարել է, որ երեխաները գործնականում անձեռնմխելի են կորոնավիրուսից․ «Տեսանյութում կան կեղծ պնդումներ, որ մի խումբ մարդիկ պաշտպանված են COVID-19-ից:

Սա խախտում է մեր վարած քաղաքականությունը»,-ասել է «Facebook» ընկերության ներկայացուցիչ Էնդի Սթոունը:

 

 

Նույն շարքից