Կորոնավիրուս Հասարակություն 

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո քաղաքում կորոնավիրուսային իրավիճակը կարող է վատթարանալ

analitik.am

 

Փորձագետները կանխատեսել են, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո գերծանրաբեռնված քաղաքային հիվանդանոցների պատճառով քաղաքում կորոնավիրուսային իրավիճակը կարող է վատթարանալ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ամերիկյան CBS News հեռուստաալիքին:

Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքից առաջ բժշկական հաստատություններն ունեին բավարար ռեսուրսներ հիվանդության դեմ պայքարի համար, բայց այժմ նրանք կարող են բախվել դրանց պակասի հետ կապված լուրջ խնդրի:

«Մենք վախենում ենք, որ այն ինչ աշխատում էր երեկ, վաղը կարող է չաշխատել: Տեղի ունեցած ողբերգությունը մարդկության պատմության մեջ ամենասարսափելիներից մեկն էր, եթե բացառենք պատերազմները»,-ասել է նա:

Հազարավոր վիրավորներ բուժում են ստանում Բեյրութի բժշկական հաստատություններում: Լիբանանի մայրաքաղաքի որոշ հիվանդանոցներ վնասվել են, և հիվանդները պետք է տեղավորվեն բաց երկնքի տակ:

 

Նույն շարքից