Կորոնավիրուս Հասարակություն 

Մադուրոն երկարաձգել է Վենեսուելայում արտակարգ դրությունը

analitik.am

 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի օրը հայտարարել է երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով ներդրված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պետության ղեկավարի սահմանադրական լիազորությունների համաձայն, ես ստորագրում եմ հրամանագիր՝ արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու մասին»,-ասել է նա։

Վենեսուելայում կորոնավիրուսի առաջին երկու դեպքը գրանցվել է մարտի 13-ին, նույն օրը մտցվել է արտակարգ դրություն: Մարտի 17-ին Մադուրոն հայտարարել է հանրապետությունում կարանտինային ռեժիմ ներդնելու որոշման մասին: Մինչ օրս երկրում վարակվածների թիվը գերազանցել է 25 հազարը, մահացել է ավելի քան 220 մարդ:

 

Նույն շարքից