Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Երբեք ուշ չէ կանգնեցնել համավարակը. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն ասում է, որ «երբեք ուշ չէ» վերահսկել կորոնավիրուսի համավարակը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը։

"Այս շաբաթ աշխարհում COVID-19 զոհերի թիվը կարող է հասնել 750 000-ի, իսկ գրանցված հիվանդության դեպքերի թիվը՝ 20 միլիոնի: Այս վիճակագրության հետևում մեծ ցավ է և ողբերգություն: Յուրաքանչյուր կյանք արժեքավոր է: Ես գիտեմ, որ ձեզանից շատերը դժվար պահեր են վերապրում: Բայց ես ուզում եմ հստակ ասել, որ վիճակը բարելավելու հույսեր կան և անկախ երկրից, տարածաշրջանից, քաղաքից կամ բնակավայրից, երբեք ուշ չէ կանգնեցնել համավարակը",- ասում է ԱՀԿ ղեկավարը:

Ելույթ ունենալով Ժնևում կայացած ճեպազրույցին ՝ Թեդրոս Գեբրեյեսեսն ասաց, որ անգամ համավարակի արագ տարածման պարագայում, հնարավոր է վերահսկողության տակ առնել այն՝ կիրառելով համապատասխան ուղեցույցներ:

"Մեր տրամադրության տակ գտնվող ամբողջ գործիքակազմի և ընդունված ուղեցույցների օգտագործումը կարևոր է հիվանդության տարածումը կանխելու համար, որը կհանգեցնի անվտանգ վերաբացմանը: Նույնիսկ այն երկրներում, որտեղ տարածումը մեծ է, հնարավոր է այն առնել վերահսկողության տակ ՝ կիրառելով համընդհանուր ընդունված կանոններ:

Նա նշեց, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Հարավային Կորեան, Իսպանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը ունեցել են համավարակի մեծ տարածում, սակայն կարողացել են վերահսկողության տակ առնել իրավիճակը:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի կորոնավիրուսային կենտրոնի տվյալների, աշխարհում հիվանդների թիվն այսօր մոտենում է 20 միլիոնի, իսկ մահացության դեպքեր ը՝ 750 հազարի:

Միացյալ Նահանգներում ներկայումս հաստատված դեպքերի թիվն անցել է 5 միլիոնը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից