Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ

 

ԱՄՆ Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը սպառնացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատժամիջոցներով և առաջարկել է երկրում անցկացնել նոր ընտրություններ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև երկկողմ հարաբերություններում վերջերս ձեռք բերված հաջողությունները ոչինչ չեն արժի, քանի դեռ Բելառուսի իշխանությունները ճշգրիտ չեն հաշվարկել քվեաթերթիկները կամ կրկին անցկացրել ընտրությունները:

Մենենդեսը հավելել է՝ եթե «բռնությունը և հարձակումը ժողովրդավարության դեմ» շարունակվեն, ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են արագ վերականգնել պատժամիջոցները Լուկաշենկոյի և նրա օգնականների նկատմամբ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից