Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ես չեմ կարծում, թե կորոնավիրուսի մասով զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է նույն միտման շրջանակներում, ինչի մասին խոսում ենք: Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ արձանագրված դեպքերը 50-100-ով պակաս են նախորդ շաբաթվա դեպքերից: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներում այսօր ավելի թեթև վիճակ է, իջել է նաև ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը՝ մոտ 300. «Այստեղ ևս իջեցման միտում կա, սակայն տեմպն ավելի փոքր է, քանի որ ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում: Լինում են մինչև 60 օր պառկող պացիենտներ»:

Թորոսյանի խոսքերով, հաղթահարման փուլը շարունակվում է, կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են. «Իհարկե ես չեմ կարծում, թե զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ: 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի, քանի որ շատ դժվար է լինելու հասնել զրոյին միայն կանոնները պահելով»:

 

Նույն շարքից