Առողջապահություն Կորոնավիրուս 

Չինացի վարակաբանը՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մասին

analitik.am

Չինացի առաջատար վարակաբան Չժուն Նանշանը բարձր է գնահատել  կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այս մասին հայտարարություն է տարածել  Պեկինում Ռուսաստանի դեսպանատունը:

«Չժուն Նանշանը ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը անվտանգ է և հույս է հայտնել, որ դրա փորձարկումները հաջողությամբ կավարտվեն»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Նա նաև Մոսկվային շնորհավորել է պատվաստանյութը գրանցելու համար:

Աշխարհում առաջին պատվաստանյութը մշակել են Գամալեայի անվան ինստիտուտում: Այն կոչվում է «Սպուտնիկ Վի»: Ռուսաստանն արդեն ավելի քան 20 երկրներից մոտ մեկ միլիարդ դեղաչափի պատվեր է ստացել: Ռուսաստանն իր հերթին համաձայնության է եկել 5 երկրների հետ, որտեղ կարտադրվի ռուսական պատվաստանյութը: Դրանք այն երկրներն են, որոնք կարող են տարեկան 500 մլն դեղաչափ արտադրել:

Նույն շարքից