Իրավական 

ԱԱԾ-ն հաստատում է, որ Իշխան Զաքարյանը եղել է ԱԱԾ-ում, սակայն նրան բերման չեն ենթարկել

analitik.am

 

Մի քանի ժամ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Իշխան Զաքարյանին, վերջինիս որդուն, եղբորն ու այլ քաղաքացիներ: Նշվում էր նաև, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն:

Analitik.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ից հաստատեցին տեղեկությունները, սակայն նշեցին, որ Իշխան Զաքարյանին և մյուսներին ոչ թե բերման են ենթարկել, այլ նրանք հրավիրվել են ԱԱԾ-ը նշյալ հողատարածքի մասով պարզաբանումներ տալու համար:

«Այլ մանրամասներ չենք կարող հայտնել: Հետագայում, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն կտրամադրվի արդյունքների հետ կապված»,-նշեցին ծառայությունից:

 

Նույն շարքից