Հասարակություն 

Խոշոր հրդեհ՝ Եղեգնաձորում. Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

analitik.am

Սեպտեմբերի 16-ին, ժամը 04։48-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Չալաբյան փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։52-ին։

Իրականացվում են մարման աշխատանքներ։

 

Նույն շարքից