Հասարակություն 

22 համայնքներում այլմոլորակային դպրոցներ ենք կառուցում. Արայիկ Հարությունյան

analitik.am

Այո, մենք ունենք դպրոցների մասով խնդիրներ, որոնց մի մասը գալիս է ընդհուպ մինչև խորհրդային շրջանից: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ խնդիրներ լուծվում են:

Հարությունյանը հայտնեց, որ մեծ գումարներ են տրամադրվում դպրոցների վերանորոգման համար, այս տարի նման դպրոցների թիվն աննախադեպ է՝ 100:

Նա նաև ասաց, որ 8 նոր ավագ դպրոց է զրոյից կառուցվում կամ վերակառուցվում, 22 հեռավոր ու փոքր համայնքներում նոր ու այլմոլորակաին դպրոցներ են կառուցվում. «Դրանք նոր համ ու հոտ են տալու այդ համայնքներին:

Դպրոցների վերաբերյալ բազա ունենք, հերթով վերանորոգում ու բացում ենք»:

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը, որը վերաբերում է Հարությունյանին անվստահություն հայտնելուն:

Նույն շարքից