Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Արթուր Վանեցյանը Կրեմլի գործակա՞լ է. Քյարամյանը խոսեց աղմկահարույց հրապարակման մասին ու նորություններ հայտնեց

analitik.am

 

Ես չէ, որ պետք է իմ աշխատանքի արդյունքն ու արդյունավետությունը գնահատեմ: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել համակարգում իր նշանակումից հետո:

Քյարամյանին հարց ուղղեցին նաև «Դոսյե»-ի հրապարակման մասին, թե Կրեմլը գործակալներ է ունեցել Հայաստանի բոլոր կառույցներում: Շոշափվում էին նաև Կուտոյանի, Կառլոս Պետրոսյանի, Արթուր Վանեցյանի անունները: Արդյո՞ք նրանք գործակալներ են եղել: Քյարամյանը նշեց, որ այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է. «ԱԱԾ-ն, որպեզ իրավապահ մարմին, բնականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Այս պահին դրա վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել»:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ նախաքննություն է սկսվել. «Արդեն սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ»:

Նույն շարքից