Միջազգային Քաղաքականություն 

Մերկելը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը

analitik.am

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը հետագա զարգացման համար: Այս մասին նա հայտարարել է կազմակերպության 75-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի հանդիսավոր նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մերկելը շեշտել է, որ Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և մասնակցել այդ գործընթացին․ «Համաշխարհային խնդիրները պահանջում են համաձայնություն և համագործակցություն՝ չնայած ազգային սահմաններին»,-ասել է նա՝ հիշեցնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ շատ հաճախ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն «արգելափակվում», երբ անհրաժեշտ է կարևոր որոշումներ կայացնել․ «ՄԱԿ-ը պետք է ավելի զարգանա, որպեսզի կարողանա պատասխանել 21-րդ դարի համաշխարհային մարտահրավերներին»,-եզրափակել է նա:

 

Նույն շարքից