Սպորտ 

Կայացել է պաուերլիֆտինգի Հայաստանի առաջնություն

analitik.am

 

Սեպտեմբերի 19-20-ը Սևանա լճի ափին անցկացվել է պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը: Մեծահասակաների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող մարզիկների և կանանց մրցումներին մասնակցել է 120 մարզիկ` հանրապետության բոլոր մարզերից:

Ըստ քաշային կարգերի առաջնության չեմպիոնական կոչումը նվաճել են`

Մեծահասակներ

52 կգ - Հրաչյա Աբգարյան (Էջմիածին),

56 կգ - Էդգար Բադալյան (Հրազդան),

60 կգ - Սերգեյ Հովհաննիսյան (Մասիս),

67.5 կգ - Էրիկ Խաչատրյան (Ապարան),

75 կգ - Վլադիմիր Մանուկյան (Արտաշատ),

82.5 կգ - Արտյոմ Սոլոյան (Մեծավան),

90 կգ - Արարատ Շահինյան (Երևան),

100 կգ - Կարեն Մարտիրոսյան (Հրազդան),

110 կգ - Հայկ Աֆյան (Աբովյան),

125 կգ - Վահան Սարոյան (Երևան),

+125 կգ - Ջանիբեկ Ղազարյան (Մարտունի)

Երիտասարդներ

44 կգ - Հայկ Պետրոսյան (Տաշիր),

48 կգ - Աղվան Մանուկյան (Մարտունի),

52 կգ - Նարեկ Մազմանյան (Սպիտակ),

56 կգ - Արամ Ավետիսյան (Հայրավանք),

60 կգ - Հովսեփ Յավրումյան (Տաշիր),

67.5կգ - Ջոնիկ Եսայան (Սպիտակ),

75 կգ - Սամվել Ղազարյան (Արարատ),

82.5 կգ - Գրիգոր Հարությունյան (Կարբի),

90 կգ - Էրիկ Գևորգյան (Հայրավանք),

100 կգ - Կարեն Բարսեղյան (Արարատ),

110 կգ - Արթուր Սիրականյան (Մարտունի),

+110 - Գոռ Գասպարյան (Սպիտակ) Շ

Կանայք

44 կգ - Աննա Սիմոնյան (Վանաձոր),

48 կգ - Աննա Ղազարյան (Դիլիջան),

52 կգ - Մալենա Կարագյոզյան (Երևան),

56 կգ - Երջանիկ Բոյախչյան (Սպիտակ),

60 կգ - Արփինե Գրիգորյան (Երևան),

67.5 կգ - Ալվարդ Մանուկյան (Սպիտակ),

90 կգ - Աննա Մկրտչյան (Երևան),

+90 կգ - Դիանա Բարսեղյան (Երևան)

Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում հաղթել են`

44 կգ - Արսեն Առաքելյան (Հայրավանք),

48 կգ - Համլետ Հովսեփյան (Երևան),

67.5 կգ - Գևորգ Աֆրիկյան (Գավառ),

75 կգ - Հակոբ Ղազարյան (Երևան)

Թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզը, երկրորդ տեղում Լոռու մարզն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնը:

Առաջնությունում գրանցած արդյունքներով Ջոնիկ Եսայանը (135 կգ արդյունք), Արտյոմ Սոլոյանը (180 կգ) և Գևորգ Աֆրիկյանը (92.5 կգ) Հայաստանի ռեկորդներ են սահմանել:

Չեմպիոններն իրենց հաղթանակներն ու ռեկորդները նվիրել են Հայաստանի Անկախության օրվան:

 

Նույն շարքից