Բարի օր Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանի դատավորն այն մարդն է, ով 2010 թվականին 7 տարվա ազատազրկման դատապարտեց Նիկոլ Փաշինյանին. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Հանրահավաքը կլինի բոլոր դեպքերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ կլինի արդյո՞ք հանրահավաքը, եթե Ծառուկյանը կալանավորվի:

«Ես անգամ մտածում եմ, որ դատավորը պատահական չի ընտրվել: Նա նույն դատավորն է, ով 2010 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու դատական որոշում կայացրեց: Բայց ես հիմա չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել: Կարծում եմ, որ Ծառուկյանի պաշտպաններն ունեն այնքան հիմնավոր փաստարակներ, որ այս դատական գործընթացը ֆարս է»,-ասել է նա:

«Այն, ինչ կատարվում է Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, սակայն ես ուզում եմ հավատալ, որ դատավորները սթափ մարդիկ են, խարան չեն վերցնի իրենց վրա ու չեն դառնա մահապարտներ»,-հավելեց նա:

Զոհրաբյանը նաև վստահեցրեց, որ իրավապահներն իրեն հետևում են՝ չբացառելով, որ առաջիկայում իր վերաբերյալ նոր մոնտաժված ձայնագրություն կլինի, իբր ինքը վատ է արտահայտվում հայերի մասին:

Նույն շարքից