Քաղաքականություն 

ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ պետքարտուղարին՝ խնդրելով նրան կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂ իրավիճակը թուլացնելու ուղղությամբ

analitik.am

 

ԱՄՆ մի քանի տասնյակ կոնգրեսականներ՝ երկու կուսակցություններից, նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Նրանք խնդրել են Պոմպեոյին կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին գրված է դեմոկրատ Ադիմ Շիֆի կայքում:

«Մենք գրում ենք, որպեսզի հայտնենք մեր խորը մտահոգությունն Ադրբեջանի նորից սկսված ագրեսիայի նկատմամբ: Մենք խնդրում ենք, որ ադմինիստրացիան օգտագործի դիվանագիտական բոլոր գործիքակազմը լարվածությունը թուլացնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, ինչպես նաև Ադրբեջանին հետագա հարձակողական գործողություններից զերծ պահելու համար»,-ասվում է 49 օրենսդիրների հղած նամակում:

Փաստաթղթում նաև հորդորում են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչություններին հստակ և ոչ երկիմաստ քննադատել Ադրբեջանի չհիմնավորված ագրեսիան և հասկացնել, որ եթե Ադրբեջանը զսպվածություն չցուցաբերի, ապա դա կասկածի տակ կդնի ԱՄՆ-ից հետագայում օգնություն ստանալու հարցը:

Կոնգրեսականները խնդրում են Պետքարտուղարությանն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ այն ուղղությամբ, որ հորդորեն Ադրբեջանին դադարեցնել օգտագործել ուժերը հարձակողական գործողություններում, ինչպես նաև համաձայնվել շփման գծում միջազգային մոնիթորինգի անցկացմանը:

Թուրքիայի մասով էլ կոնգրեսականները խնդրում են ձեռնարկել քայլեր, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Ադրբեջանի վերջին քայլերին աջակցելու իր գործողությունները կործանարար են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի համար:

Նամակում նաև ասվում է. «Այս անգամ կարծես թե ծրագրավորված ռազմական գործողության նման: Մեր կարծիքով, շատ երկար ժամանակ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամներ Հայաստանի և Ադրբեջանի միջև կեղծ հավասարության նշան դրեցին, անգամ հաշվի չառնելով, որ վերջինը սպառնում է պատերազմով և հրաժարվում է շփման գծում միջազգային մոնիթորինգի անցկացումից:

ԱՄՆ-ն տասնյակների հասնող միլիոն դոլար ռազմական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին վերջին տարիներին, մնալով անկարող կամ գուցե չուզելով զսպել Ալիևի կառավարությանը, որպեսզի վերջինս հարձակողական ռազմական գործողությունների չդիմի: Այս քաղաքականությունը տապալված է, մեզ պետք է նոր ուղղություն ընտրել»,-ասված է նամակում:

 

Նույն շարքից