Քաղաքականություն 

Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները տեղյակ են գործընթացի մասին. Իշխան Սաղաթելյան

analitik.am

 

Քիչ առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց 1 տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությունը, որը վերաբերում է օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի նախկին ու ներկա ղեկավարներին պայքարի մեջ ներգրավելու մասով պահանջին:

Սաղաթելյանը հայտնեց, որ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներին գործընթացի մասին տեղյակ պահվել է, իսկ այսօրվա հայտարարությունից հետո կուղարկվի նաև հայտարարության տեքստը:

Հարցին, թե ինչպիսին է նրանց արձագանքը, Սաղաթելյանը նշեց, որ ավելի ճիշտ կլինի այդ մասին հարցնել հենց նախագահներին. «Քաղաքական ուժերը հավաքվել են, քննարկել են, դրա նպատակահարմարությունն ու անհրաժեշտություն գտել են, դրա համար հանդես են գալիս այդ կոչով»:

Վարչապետ Փաշինյանի հետ կոնկրետ այդ հարցի մասով առանձին քննարկում չի եղել. «Սա հրապարակային պրոցես է: Շատ քննարկելու ժամանակ էլ չկա, դրա համար ասում ենք, որ սա անհապաղ անհրաժեշտություն է»:

 

Նույն շարքից