Քաղաքականություն 

Էրդողանին պետք է հիշեցնել Պուտինի խոսքերը. Ռուսաստանից կոշտ պատասխանել են Թուրքիայի նախագահի հայտարարությանը

analitik.am

 

Ռուսաստանցի սենատոր Օլգա Կովիտիդին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածք:

Սենատորի խոսքերով, Էրդողանին պետք է հիշեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ թերակղզին երբեք չի վերադառնալու Ուկրաինայի տարածք՝ ոչ մի դեպքում:

«Ես կարծում եմ, որ Էրդողանը պետք է հարգի Ռուսաստանի դիրքորոշումը»,-ասել է նա:

Կվիտիդին հավելել է՝ եթե Անկարան չհարգի Մոսկվայի դիրքորոշումը, Մոսկվան կարող է մի շարք հարցեր բարձրացնել, որոնք չեն բխում Թուրքիայի շահերից:

Նրա խոսքերով, Անկարայի արտաքին քաղաքականությունը դառնում է «թունավոր», այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով:

 

Նույն շարքից