Հասարակություն Տեսանյութեր 

Հաշվի առնելով Հադրութում երկու քաղաքացիական անձանց սպանությունը, ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել․ Բեգլարյան

analitik.am

 

Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան տվյալ բնակավայրերից։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որը կիրառվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ կրկին վտանգը բավական մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են կամ ենթարկվել են խոշտանգումների կամ այլ ռազմական հանցագործությունների»։

Նույն շարքից