Հասարակություն 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից 3 քահանա մեկնեց Արցախ

analitik.am

 

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորին ընդառաջ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից 3 քահանա՝ (Տ․Արիստակես քհն․ Հովհաննիսյան- Եկատերինբուրգ, Տ․Սեբեոս քհն․Ղալաչյան-Նիժնի Նովգորոդ և Տ․ Աշոտ քհն․Ղազարյան- Դոնի Ռոստով) մեկնեց Արցախ՝ առաջնագծում հայրենյաց պաշտպանության համար  կռվող հայ մարտիկներին քաջալերելու և ոգեչնչելու։

Մինչ մեկնելը, հոկտեմբերի 26-ի առավոտյան, Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում Տեր Եզրաս արք․ Ներսիսյանը ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Արցախ մեկնող քահանաներին։ Սրբազան հայրը  պատգամեց քահանայական կոչումին և ուխտին հավատարիմ զորավիգ լինել առաջնագծում կռվող հայ մարտիկներին, Աստծո օգնականությամբ  միասնական  ջանքերով ու աղոթքով նպաստել հաղթանակին։

Նույն շարքից