Հասարակություն 

Մոտ 3 տասնյակ դատապարտյալների պայմանականորեն ազատ են արձակել, որպեսզի մեկնեն առաձանագիծ. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղեկացանք, որ մոտ 3 տասնյակ դատապարտյալների պայմանականորեն ազատ են արձակել, որպեսզի մեկնեն առաձանագիծ` զինվորագրվելով հայրենիքի պաշտպանությանը: Նշենք, որ տևական ժամանակ է` մի շարք կալանավորներ դիմում էին գրել ՔԿՀ ղեկավարությանը` խնդրելով իրենց ազատ արձակել և ուղարկել առաջնագիծ:

Ընդ որում, մեր տեղեկությամբ, ազատ արձակվողները «Վարդաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներից են: Դատախազությունից մեր տեղեկությունը հաստատեցին, սակայն այլ թվային տվյալներով: «Երեկվա դրությամբ 12 դատապարտյալ, որ խափանման միջոցը փոխվել է ռազմաճակատ գնալու նկատառումով: Չորս հոգի դատապրտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատվել կրկին այդ նկատառումով: Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում խնդրի նրբությունը հաշվի առնելով»,-ասացին մեզ դատախազության լրատվական ծառայությունից»:

 

Նույն շարքից