Գլխավոր Քաղաքականություն 

Ինչպես է Պուտինն արձագանքել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու Էրդողանի առաջարկին. Պարզաբանում է Պեսկովը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղի հարցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Շաբաթ օրը մենք հայտնել ենք թեմաների մասին, որոնք քննարկվել են Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: Ես ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իրոք շոշափվել է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողին, ով խնդրել է մեկնաբանել, թե ինչպես է Ռուսաստանն արձագանքել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելուն:

 

 

Նույն շարքից