Մշակույթ 

Հայտնի արտահայտություններ սիրելի ֆիլմերից

1.Երբեք,  ոչ ոքի թույլ չտաս քեզ ստիպել զգալ, որ արժանի չես այն բանին, ինչ ուզում ես:

©  Հիթ Լեջեր



2.Նրանք սովորեցրեցին ինձ գնահատել հավատարմությունը, և երբեք չմոռանալ նրանց, ում սիրում ես:

©  Հաթիկո. ամենահավատարիմ ընկերը



3. Մենք գնում ենք աշխատանքի, որը չենք սիրում, որպեսզի գնենք այն իրերը, որոնք մեզ պետք չեն:

© Մարտական ակումբ



4. Ես իմ անձնական կյանքը միշտ ետ էի գցում հետոյի համար, բայց և չէի կարող մտածել, որ այդ «հետո»-ն միգուցե չգա.

© Երկնքի և երկրի միջև



5. -Իսկ կյանքը միշտ այդպես կեղտ է եղե՞լ, թե՞ միայն մանկության շրջանում:

-Միշտ է այդպես եղել:

©  Լեոն



6.-Ես խելագարվել եմ:

-Վախենամ, թե այդպես է: Գլուխս լրիվ կորցրել եմ, բայց քեզ մի գաղտնիք բացեմ` խելագարները բոլորից խելացի են:

© Ալիսան հրաշքների աշխարհում:



7. Որոշում կայացնելը դժվար բան չէ, այլ դրա հետևանքները տանելն է դժվար:

© Օրինապահ քաղաքացի



8. Բոլոր խելացիների դասական սխալը մի´ կրկնիր` մի´ կարծիր, որ քեզնից խելացի մեկը չկա:

© Մթության տարածքում



9. Եթե մարդը անկեղծորեն խոստովանում  է իր մեղքերը, նա կարող է վերադառնալ այն ժամանակ, որն իր համար ամենաերջանիկն է եղել, և ընդմիշտ մնա այնտեղ: Միգուցե դա է հենց դրախտը:

© Կանաչ մղոն



10.  -Դու կամ հոգեկան ես, կամ` հանճար:

       -Դրանք երկու ծայրահեղություններ են մեկ էության մեջ:

©  Կարիբյան ծովի ծովահենները



11. Մարդը երկու կողմ ունի`լավ և վատ, անցյալ և ներկա: Սիրելի մարդու մեջ պետք է երկու կողմերն էլ ընդունես:

© Զբոսաշրջիկ



12. Երբեմն ավելի լավ է լռել և հիմար ձևանալ, քան բացել բերանը և ապացուցել դա:

© Գերբնական



13. Հիմա հասկացությունները բավական պարզ են.

Եթե ուզում ես նիհարել` դադարեցրու խժռելը

Եթե ուզում ես վաստակել` հետույքդ տեղիցդ վեր բարձրացրո´ւ և աշխատի´ր

Եթե ուզում ես երջանիկ լինել` գտի´ր նրան, ում հավանում ես և ձեռքիցդ բաց մի´ թող:

© Ընկերական սեքս



14. Ցնդած է նա, ով ինքն իրեն չի կարողանում ղեկավարել, բայց ուրիշներին է ուզում ղեկավարել:

© Ջոկեր



15. Վախը քեզ գերի է դարձնում: Հույսը ազատություն է տալիս:

© Փախուստ Շուուշենկոյից

Նույն շարքից