Հասարակություն Տեսանյութեր 

Ցավոք, ես այսօր հացադուլ հայտարարում եմ ոչ թե օտար հարստահարիչի դեմ, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով. Գեղամ Մանուկյան

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Գեղամ Մանուկյանն այսօր անժամկետ հացադուլ է հայտարարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «Ցավոք, ես այսօր հացադուլ հայտարարում եմ ոչ թե օտար հարստահարիչի դեմ, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով»,-նշեց նա  լրագրողների հետ զրույցում:

Մանուկյանի խոսքերով, վարչապետը, ով միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետը, գաղտագողի ստորագրել է կապիտուլյացիոն հայտարարություն, չպետք է մնա. «Նա փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների, դաշնակցի, նաև այլ երկրների հետ: Նա կազմալուծել է կառավարման ողջ համակարգը, որի արդյունքը տեսանք անցնող ամիսների ընթացքում, երբ չէր գործում պետական կառավարման համակարգը: Նա նվաստացուցիչ պայմաններով փաստաթուղթ է ստորագրել այն դեպքում, երբ տարբեր փուլերում ավելի նպաստավոր պայմաններում փաստաթուղթ սոտրագրելու հնարավորություն է ունեցել: Մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնողը չպետք է մնա»:

«Ցավոք անցած 10 օրերին պարզ դարձավ, որ նա շարունակում է կառչած մնալ աթոռին, պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն թե ինքը մնա վարչապետի աթոռին»,-նշեց նա:

Մանուկյանը հույս ունի, որ իր պայքարն արդյունք կտա: Նա հացադուլի նստելու է կառավարության մոտ:

Նույն շարքից