Հասարակություն 

Որ գիրքն է խնդրել Արթուր Վանեցյանը մեկուսարանում գտնվելու ժամանակ

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն ձերբակալեց մի խումբ անձանց, այդ թվում՝ Արթուր Վանեցյանին, և նրանց մեղադրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։

Հաջորդ օրը ևեթ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց այդ ձերբակալությունները, ապա մերժեց կալանքի սանկցիա տալը, սակայն ձերբակալվածներին 1-2 օր պահեցին Ձերբակալված անձանց պահման վայրում։ Վանեցյանին պահել են Էրեբունու ՁՊՎ-ում, նա անազատության մեջ է մնացել ընդամենը 2 օր։

Մեր հարցին, թե այդ ընթացքում ինչով է զբաղվել մեկուսարանում, Վանեցյանն ասաց՝ թերթ է կարդացել և գիրք է խնդրել, բերել են Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակը, որի սյուժեն ամբողջությամբ համընկնում է Նիկոլ Փաշինյանի կատարած հեղափոխության և այնուհետ երկրում տեղի ունեցած դեպքերի հետ։ ««Անասնաֆերման» մի քանի անգամ էի կարդացել, բայց այդ իրավիճակում ընկալումը լրիվ այլ էր»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից