Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Միքայել Պողոսյանը պատրաստ է մինչև կյանքի վերջ քավել Նիկոլ Փաշինյանին հավատալու մեղքը, եթե դա մեղք է համարվում

analitik.am

 

Եթե մեկ անգամ ինչ-որ մի առաջնորդի հավատալը մեղք է, ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջը քավել այդ մեղքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դերասան Միքայել Պողոսյանը, ով մինչև վերջերս գովեստի խոսքեր էր ասում Նիկոլ Փաշինյանի հասցեին ու վերջինիս իշխանության գալն ամենաբարձր ողջունողներից մեկն էր:

Դերասանը հիասթափված է:

Նմանություն կա արդյո՞ք «Խաթաբալադայի» ու այսօրվա իրականության միջև: Պողոսյանն ասաց, որ «Խաթաբալադան» ժամանակ չի ճանաչում. «Ես ուզում եմ նույնիսկ նոր ներկայացում կամ ֆիլմ անել, որը կլինի «Խաթաբալադա» կամ «Խաբաերթադա»:

Այս կացությունից դուրս գալուց հետո իմ ամբողջ մտքերն ուզում եմ ներդնել մի գործ ստեղծելու վրա, որը կփորձի բոլորիս միաբանել: Հիմա իրավունք չունենք մեկս մյուսին պարտադրել, ցավ պատճառել, դա կործանում կլինի»:

 

Նույն շարքից