Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանն անհետ կորած զինծառայողների ծնողներին ասել է, որ 5 շրջաններն անհասանելի են մեզ համար

analitik.am

 

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս օրերի ընթացքում գնացել են և՛ ՊՆ, և՛ Կարմիր խաչ, հանդիպում են ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ:

Մասնավորապես Փաշինյանն ասել է, որ 5 շրջաններն անհասանելի են մեզ համար, Ադրբեջանի տարածքն են, որևէ ձև Կարմիր խաչը չի կարողանում համագործակցել Բաքվի հետ, դրա համար պետք է սպասել:

Ծնողն ասաց, որ իրենց երեխաները եղել են Կապանում, գիտեն, թե ովքեր են տղաներին ուղարկել Զանգելան. «Հիմա Զանգելանի շրջանը պետք է լինի ամենավերջին շրջանը, որտեղ կմտնեն զինվորներին փնտրելու: Չգիտենք՝ կմտնեն, թե՝ ոչ»:

 

Նույն շարքից