Հասարակություն 

Շտկեք ձեր սխալը քանի կարող եք, հեռացրեք այս ախտին, որին դուք բերեցիք

analitik.am

 

Անի Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հուսով եմ՝ այս ողբերգությունից գոնե հասարակությունը որոշ դասեր քաղեց. Առ այն, որ ինքնասիրությունն ու մեծամտությունը տարբեր բաներ են, մարդը պետք է ունենա ինքնասիրություն, իսկ մեծամիտ, հպաաարտ լինելը մեղք է: Կամեցողն ու էությամբ տալուն հակված լինելը նորից տարբեր բաներ են, մարդ պետք է ունակ լինի իր ունեցածը պահել, այլ ոչ թե ով ինչ ուզի, հանի տա, ի դեպ, սա սերտ կապված է ինքնասիրության հետ, քանի որ ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող մարդը նախ գիտակցում է՝ ինչն է իրենը, գնահատում ունեցածն, ապա պաշտպանում այն:

Խաղաղասիրությունն ու մատաղի ուլի կարգավիճակում լինելը նորից տարբեր բաներ են, քանի որ խաղաղությունն, այնպես է ստացվել, որ պետք է կամ վաստակես,կամ պարտադրես, իսկ մատաղի ուլը չի կարող խնդրել, որ գթան ու կարեկցեն իրեն, քանի որ ինքն արդեն մատաղ լինելու համար է:

Շատախոսությունն ու խելացիությունն ընդհանրապես իրար հետ կապ չունեցող երևույթներ են, քանի որ երբ ժամերով ուղեղ են լվանում, ապա կա հատուկ նպատակ զոմբիացնելու, դեբիլացնելու ու ականջներին լապշաներ կախելու, որ ինքնակամ դառնաք մատաղի ուլ, իսկ խելացիներն ավելի շատ գործում են, ասում բաներ, որոնք ոչ թե հաճելի են, սիրուն, այլ ճիշտն են, ոչ թե խոստանում են, այլ ամեն օր իրենց գործն են անում, որի մեծ մասից դուք գուցե տեղյակ էլ չեք, քանի որ չեն անում լապշա կախելու համար...

Էլի կան բազմաթիվ բաներ, որ այս ընթացքում պետք էր հասկանալ, որոնցից կնշեմ ևս մեկն, ըստ իս, ամենակարևորն՝ ամեն մարդ պատասխան է տալիս իր սխալի համար, դա կյանքի օրենքն է, սա գործում է նաև ազգի դեպքում՝ ամեն ազգ պատասխան է տալիս, և եթե չի հասկանում, չի շտկում իր սխալներն, ապա կործանումն անխուսափելի է, ցավոք...

Շտկեք մեծագույն սխալը, քանի դեռ շատ քիչ ժամանակ կա, հեռացրեք այս կործանարար ու դավաճան ախտին, որին հենց դուք բերեցիք...»։

Նույն շարքից