Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեր ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է. Երթը կոչով դիմեց ԱԱԾ ծառայողներին

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթը ԱԱԾ-ի մոտ է:

«Մենք այստեղ ենք մեր ուղերձն ԱԱԾ-ին փոխանցելու:

Հարգելի ԱԱԾ ծառայակիցներ, այսօր մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը երկրի վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանն է:

Դուք ամիսներ շարունակ ձեր հիմնական գործն ու առաքելությունը թողած, իրականացրել եք քաղաքական հետապնդումներ, հակահետախուզության փոխարեն, լսել, հետապնդել, ձայնագրել ընդդիմադիր գործիչներին:

Ինչ արել, արել եք: Բայց այսօր մեր երկրին սպառնում է ազգային անվտանգություն, ու այդ թիվ մեկ սպառնալիքը վարչապետի աթոռից կառչած խեղկատակն է, ում մեկուսացնելու համար պետք է քայլեր ձեռնարկեք:

Եթե դուք մտածում եք մեր երկրի անվտանգության համար, պետք է զբաղվեք Նիկոլ Փաշինյանով, քանի որ հենց նա է թիվ մեկ սպառնալիքը»,-այս մասին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Արփինե Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ ԱԱԾ-ն պետք է պաշտպանի մեր ազգային շահը, ազգային երազանքն ու ազգային օրակարգը. «Այսօր մեր ազգային շահը, ազգային երազանքը, դարձել են ադրբեջանական ազգային շահ ու երազանք, ազգային օրակարգը դարձել են անտերության հանրապետություն, որտեղ դուք պաշտպանում եք միայն իրեն: Այնինչն այսօր պետք է լիներ մեկ օրակարգ՝ հեռացնել Փաշինյանին, որպեսզի մարդիկ զբաղվեն գերիների հարցերով:

Այդ հարցով որևէ մեկն այսօր չի զբաղվում:

Այսօր Հ1-ով ինձ հրավիրել են քննարկման, որը վերաբերում է կուսակցությունների մասին օրենքին: Պատասխանս եղել է այն, որ Հայաստանում կա միայն դավաճանի հեռացման, գերիների վերադարձի, անհետ կորածների արցունքը չորացնելու օրակարգ»,-ասաց Հովհաննիսյանը՝ դիմելով նաև սորոսական դրոններով նկարողներին. «Եռաբլուրը նկարեք, դաջեք այն ձեր խղճի վրա, դուք ազգային շահի հետ կապ չունեք:

ԱԱԾ սպաներ, կանգնեք ազգի, ազգային շահի ու օրակարգի կողքին, իսկ այն մեկն է՝ առանց Նիկոլ Հայաստան»:

Նույն շարքից