Հասարակություն Տեսանյութեր 

Երեքշաբթի օրը հայտարարվեց ամենավճռական օր. Հայտարարվելու են գործադուլներ, դասադուլներ, անհնազանդության ակցիաներ

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթը Ֆրանսիայի հրապարակում է:

Քիչ առաջ այստեղ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երեքշաբթի օրը ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ ու դասադուլ.

«Ժամը 12:00-ից մենք բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այս խրտվիլակը րոպե առաջ հեռանա: Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ երեքշաբթի օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, չի կարող անտարբեր լինել այս դավաճանական պրոցեսին. «Եթե այս ժամանակը ձգվի ևս 2-3 ամիս, ինչպես Փաշինյանն է ուզում, մենք այս հրապարակն էլ ենք կորցնելու: Դրա համար երեքշաբթի օրն ամբողջ հանրապետությունում հայտարարում ենք գործաուլ, դասադուլ, անհնազանդության ակցիաներ»:

Սաղաթելյանն ամեն դեպքում հայտնեց, որ մինչև երեքշաբթի օրը շարունակվելու են այն ակցիաները, որոնք նախատեսված են՝ վաղը Թումոյի այգու մոտից երթ է տեղի ունենալու դեպի կենտրոն, իսկ ուրբաթ օրվա անելիքների մասին կհայտարարվի վաղը երեկոյան. «Շաբաթ օրը, ինչպես հայտարարվել էր, տեղի է ունենալու հավաք ու սգո երթ: Մենք միասին այդ երթը կկազմակերպենք»:

Նույն շարքից