Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեր դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է այն, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային. Պուտին

analitik.am

 

Այսօր իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց նաև Արցախյան պատերազմի մասին:

Մասնավորապես պատասխանելով հարցին, թե ինչու հակամարտությունը թեժացավ հենց հիմա ու այսքան կտրուկ՝ Պուտինը նշեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ. «Այդ լարված իրավիճակը տևում էր շատ երկար տարիներ: Չեմ կարծում, թե դա տեղի ունեցավ դրսից միջամտության արդյունքում:

Շատ անգամներ են փոխհրաձգություններ տեղի ունեցել, մանր բախումներ եղել: Ռուսասատնի դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք պետք է կարողանանք առանց արյունահեղության հասնել պայմանավորվածությունների: Այդպիսին է եղել մեր դիրքորոշումը Մինսկի խմբում, որտեղ Ռուսաստանը համանախագահ երկիր է:

Մենք երկար տարիներ ունեցել ենք դիրքորոշումը, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն 7 շրջանները: Արցախի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն, հարցը պետք է թողնել ապագային: Պետք է ֆիքսել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվո: Պետք է պարտադիր ստեղծվեն հնարավորություններ Ղարաբաղի ու Հայաստանի միջև կապի համար: Այդ նպատակով պետք է լինի Լաչինի միջանցքը»:

Նույն շարքից