Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը /ուղիղ միացում/

analitik.am

 

Հեռավար կարգով մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը մասնակցում են բոլոր անդամ երկրների ղեկավարները, բացի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Նիստի մեկնարկին հայտնվեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն երեկ դիմել է ու հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել այսօրվա հանդիպմանը: Հայկական կողմը խնդրել է քննարկման արդյունքում ընդունված փաստաթղթերն ուղարկել Երևան դրանք ստորագրելու համար, ինչն անպայման կարվի:

Նշենք, որ այսօր տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հայրիկի հուղարկավորության արարողությունը:

 

Նույն շարքից