Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Իշխանությունները հրաման են տվել զինվորներին հետ իջնել ու հողերը հանձնել են. Զինվորականը միացել է ժողովրդին

analitik.am

 

Այսօրվա իշխանություններն անօրինական, հողատու ազգադավ իշխանություններ են: Արցախը հանձնեցին, այսօր էլ Հայաստանի հողերն են հանձնում:

Ես զինվորական եմ, իմ արժանապատվությանը դեմ է այս իշխանությունների ենթակայության տակ ծառայելը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ժողովրդին միացած զինվորականը՝ փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այս պահին ակցիաներ են ընթանում ոչ միայն Երևանի տարբեր հատվածներում, այլ նաև մարզերում, որտեղ ճանապարհներ են փակվել, գործադուլներ հայտարարվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Զինվորականն ասաց, որ պետք է պայքարեն, նորմալ իշխանություն գա. «Տեր լինենք մեր հողին»,-ասաց նա:

Ժողովրդին միացած զինվորականը հայտարարեց, որ մեր բանակը մարտունակ էր, զինվորներն իրենց խնդիրները լիարժեք կատարել են. «Ուղղակի իշխանությունները հրաման են տվել զինվորներին հետ իջնել ու հողերը հանձնել են:

Բանակը մարտունակ էր, այսօր էլ մարտունակ է, ուղղակի ղեկավարությունը, չգիտեմ ինչու, հողերը տալիս է»:

Նույն շարքից