Իրավական 

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 մլն դրամ գրավը. պաշտպան

 

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քննիչը խափանման միջոց է ընտրել 2 մլն դրամ գրավը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ որոշումը կայացվել է մի քանի օր առաջ:

Առուշյանի պաշտպանը նշեց, որ դատախազությունը կարծես չի բողոքրկել Առուշանյանին չկալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Tert.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հաստատեց՝ դատախազությունը չի բողոքարկել Առուշանյանին չկալանավորելու որոշումը:

Հիշեցնենք, որ համաձայն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից