Հասարակություն Տեսանյութեր 

Սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է. փոխնախարարին վիրավորել են ցուցահանդեսի ժամանակ /Տեսանյութ/

analitik.am

 

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր նկարիչների միությունում տհաճ իրավիճակում է հայտնվել։ Մինչ ցուցահանդեսի ժամանակ Yerkir.am-ը փորձել է փոխնախարարից հարցազրույց վերցնել, մոտեցել է մշակույթի ոլորտից մի կին եւ ասել, որ փոխնախարարի պետք չէ հարցազրույց վերցնել, քանի որ նա դավաճան իշխանության ներկայացուցիչ է։

«Դավաճանած իշխանության ներկայացուցիչ է այս կինը, Դուք հարցազրո՞ւյց եք վերցնում, ամոթ չե՞ք անում, ամաչե՛ք։ Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է։ Ձեր տեղը լինեմ, կհարգեմ իմ մասնագիտությունը եւ հարցազրույց չեմ վերցնի»,- ասել նա, ներողություն խնդրեց հարցազրույցն ընդհատելու համար ու հեռացել։

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Նույն շարքից