Քաղաքականություն 

ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երևանի և Բաքվի հետ․ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար

analitik.am

 

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Այս մասին իմանում ենք ԵԽԽՎ հայտարարությունից։

Ելույթ ունենալով Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում՝ նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է վարել կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային օգնություն տրամադրելու մասին՝ մարդու իրավունքների պահպանումը ապահովելու համար:

Նա անդրադարձել է նաև հասարակական գործիչ Օսման Քավալայի գործին՝ «բոլորովին սխալ» անվանելով այն իրավիճակը, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս ազատ չեն արձակել նրան՝ չնայած ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը:

 

Նույն շարքից