Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմքայլական Վահագն Հովակիմյանի ծիծաղն եկավ իր ասածի վրա

analitik.am

 

Ես կարող եմ միայն ասել, որ նման գաղափար կա, քննարկվում է: Այն խմբակցությունում դեռևս չենք քննարկվել, բացառված չէ, որ այն մերժվի խմբակցությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ խոսելով նախագծի մասին, որով Ազգային ժողովն ինքնալուծարվելու հնարավորություն կունենա:

Հարցին՝ արդյո՞ք դա հենց իր գաղափարն է, Հովակիմյանը մի քանի վայրկյան մտածելուց հետո դրական պատասխան է տվել ու ծիծաղել:

Հովակիմյանը նշել է, որ գաղափարը հայկական չէ, խորհրդարանական երկրներում գոյություն ունի. «Ես այս թեման ուսումնասիրել եմ, թե ինչպես է մյուս խորհրդարանական երկրներում»:

Պատգամավորը բովանդակությանը չի անդրադարձել՝ հայտարարելով, որ քանի դեռ խմբակցությունում հարցը չի քննարկվել, դրան անդրադառնալ պետք չէ:

Նույն շարքից