Տեսանյութեր Քաղաքականություն 

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վեճում ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել, պետք է ասեմ. Վազգեն Մանուկյանն ուշագրավ հայտարարարություն արեց

analitik.am

 

Ես երկար կյանք եմ ապրել, շատ բան եմ տեսել վարչապետ էլ եմ եղել, Պաշտպանության նախարար էլ, բանտում էլ եմ նստել, ռազմաճակատում էլ եմ եղել, հալածվել եմ, մեր տունը մտել են խուզարկության: Երբ հիմա համաձայնվում եմ մի տարով վարչապետ աշխատել, դա ի հաշիվ իմ ընտանիքի, ի հաշիվ առողջության ու ի հաշիվ իմ հանգստի է: Այս մասին Արարատում հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ 90-ականներին սկսվեց իր վեճը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ իրենք տարբեր ճանապարհներ էին առաջարկում. «Ես Տեր-Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանի հետ բացարձակապես չեմ համեմատում: Այդ վեճի մեջ ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել, իմ վերջին խոսքը պետք է ասեմ: Ոնց կլինի Ազգային ժողովում, որ ֆրակցիան ինչ կասի, որևէ մեկը չի կարող նախապես ասել: Դա կախված է ճնշումներից ու նրանից՝ սահմանադրական ճանապարհով ես գալիս իշխանության, թե՝ ուրիշ ճանապարհով»:

Մանուկյանն ասաց, որ իր վարչապետությունից հետո Հայաստանում կլինեն տասնյակ մարդիկ, ովքեր շատ լավ վարչապետեր կլինեն, նախագահներ կլինեն, իսկ այս վիճակում մի քանի հոգի կան. «Եթե ինձ վստահեն, մեծ սիրով կանեմ, ուրիշը կլինի, մինչև վերջ կօգնեմ»:

Նույն շարքից