Տեսանյութեր Քաղաքականություն 

ԱԳ նախարարը՝ իր պաշտոնանկության լուրերի ու մեր ռազմագերիների մասին

analitik.am

 

Տեսնում եք, որ շարունակում եմ ակտիվ ռեժիմով աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ խոսելով իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին:

Նախարարը խոսեց նաև այն մասին, որ ադրբեջանական կողմն արգելել է հայկական կոմին որոնողական-փրկարարական աշխատանքներ իրականացնել՝ հայատարելով, թե բացատրությունն այն է եղել, որ կլիմայական վատ պայմաններ են. «Վստահ եմ, որ մոտ օրերս՝ եղանակային պայմանների բարելավումից հետո, աշխատանքները կվերսկսեն: Իսկապես կլիմայական պայմանները շատ վատ էին»:

Ռազմագերիների հարցի վերաբերյալ նախարարն ասաց, որ այն շարունակում է մնալ ուշադրության ներկա 24-ժամյա ռեժիմով. «Միջազգային ճնշումն աճում է, գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը գլխացավանք է դառնում Բաքվի համար: Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի իր այդ քաղաքականությունից ու հումանիտար լուծում կտա հարցին»:

Նախարարն ասաց, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է հարցի լուծման համար:

Նույն շարքից