Հասարակություն 

Սա մանրուք չէ /լուսանկարներ/

analitik.am

 

Երեկ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի` դեռևս ՆԱԽԱԳԻԾԸ, հաջորդ շաբաթվա ընթացքում լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու, քննարկվելու և վերջում միայն քվեարկվելու համար։

Նախ այդ նախագիծը դեռևս օրենք չէ, երկրորդն էլ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալն առայժմ առաջին ընթերցմամբ ընդունվել չէ։

Հատկանշական է, որ նման վրիպակ թույլ է տալիս պետության բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող լիազոր մարմնի պաշտոնական կայքը։

Կասեք` դե լավ չարյաց փոքրագույնն է, ես էլ կասեմ` անթույլատրելի սխալ է. սա էլ իր հերթին խոսում է եթե ոչ կրթության որակի ու մակարդակի, ապա առնվազն տեղեկատվական հոդվածը գրողի, հաստատողի, տեղեկատվությունը տարածողի ոչ կոմպետենտության մասին, եթե մինչ այժմ տեղյակ չէ Ազգային ժողովում օրենք դառնալուց առաջ նախագծի անցնող փուլերից։

Սա մանրուք չէ։

Հ.Գ. Երեկ աչքովս ընկավ, որ ինչ-որ մեկը գրել էր կետադրական նշանների ու մեդիագրագիտության մասին. այստեղ երևի արդեն լռեմ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան

Նույն շարքից