Հասարակություն 

Մահացել է Նյու Յորքի մաֆիայի բոսսը

analitik.am

 

ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում դաշնային բանտում մահացել է Գամբինո կլանի ղեկավար Փիթեր Արտուր Գոտտին: Նա 81 տարեկան էր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Փիթերը հայտնի գանգսթեր Ջոն Գոտտիի եղբայրն է, ով Նյու Յորքի մաֆիան ղեկավարում էր մինչև 2002 թվականը: Հենց Ջոնի մահվանից հետո էր Փիթերը ղեկավարում մաֆիան:

Նախկին մաֆիոզները նշում են, որ Փիթերը ոչ իր կամքով էր դարձել բոսս ու շատ վատ էր կատարում ղեկավարի դերը:  Նրան չափազանց բարի էին համարում հանցավոր կլանի ղեկավարի համար:

Հավելենք, որ Փիթեր Արտուր Գոտտին բանտում էր 2003 թվականից ու այնտեղ պետք է անցկացներ դեռ 8 տարի:

Նույն շարքից