Հասարակություն 

Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից. Ռոբերտ Քոչարյանը խոսել է ԳՇ-ի հայտարարության մասին

analitik.am

 

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հայ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։ Ռուսական ԶԼՄ-ների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտնում է Sputnik Հայաստանը:

Նա ենթադրում է` գեներալները չեն ուզում, որ անգամ իրենց ամենափոքր գործողությունն ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ։

«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,–ասել է Քոչարյանը։

Նախկին նախագահն ընդգծել է`չէր ցանկանա, որ իր խոսքերն ընկալվեն որպես ինչ-որ մեկին որևէ տեղ ներքաշելու փորձ: Իր կարծիքը, ինչպես նշել է նա, զուտ վերլուծական հիմնավորում է։

 

Նույն շարքից