Բարի օր Քաղաքականություն 

Ալիևի երեկվա հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ և ձև կիրառելի է ներքին և արտաքին թշնամիների դեմ. Արշավիր Ղարամյան

 

Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել...

Ալիևի երեկվա այս հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ և ձև կիրառելի է ներքին և արտաքին թշնամիների դեմ.

«Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից...»։

Սրանից պարզ և լկտի հայտարարություն թշնամու կողմից սպասելն անգամ անհնար է… «Հայրենիքի փրկության շարժումը» գործում է իրենց նկարագրած և հայտարարած վտանգներին ոչ համաչափ և ոչ համարժեք մեթոդներով ու ձևերով։

Կարծեք դեռ ժամանակ շատ ունենք, ինչն իրականում չունենք, և հաշվարկի հաշվիչն այլևս միացված է…

Արշավիր Ղարամյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից