Տնտեսություն 

Դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է. Ներսես Երիցյան

analitik.am

 

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին վերաբերում էր դրամի արժեզրկմանը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ իրավիճակը կառավարելի՞ է, թե ոչ, ինչպե՞ս է նա տեսնում առաջիկայում հնարավոր քայլերը, որպեսզի սահմանաչափը չգերազանցի եւ ազդեցություն չունենա գնագոյացման վրա:

Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ դրամի արժեզրկման առնչությամբ իրավիճակը կառավարելի է. «Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ. դոլլարն արժեւորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ: Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ, սակայն իրավիճակը կառավարելի է»,-եզրափակեց Երիցյանը:

 

Նույն շարքից