Քաղաքականություն 

Google Maps Armenia-ի խմբագրող ունենք, թե՝ ոչ. Աննա Կոստանյան

analitik.am

 

Այսօր ֆեյսբուքյան ընկերներից մի քանիսի էջերում տեսա, որ օգտատեր Varoojan Khodabakhshian -ը Google Maps-ի քարտեզներում ֆիքսել է Երևանի փողոցների ադրբեջաներեն անվանափոխումներ` իրենց բանակի հերոսների անունով (կից նկարը)։

Չեմ խոսում այն մասին, որ ադրբեջանական նման հակահայ քաղաքականության վարման պարագայում պարզապես հիմարություն է խոսել բարիդրացիության մասին, երբ բոլոր ասպարեզներում թշնամին հետեւողականորեն աշխատում է հարձակվել նաև դիվանագիտական բոլոր հնարավոր հարթակներում, այս դեպքում` Գուգլի քարտեզներում փորձելով ոչնչացնել հայկական հետքը, քանի որ Հայաստանում չունենք իշխանություն, որը մշակութային և
տեղեկատվական պայքարում գոնե պատվախնդիր կեցվածք կդրսևորեր։
Google Maps Armenia -ի խմբագրո՞ղ ունենք, թե ոչ։

Չմոռանանք, որ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանագծում իրականացվում էր հենց Գուգլի քարտեզներով։

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյան

Նույն շարքից