Միջազգային 

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել․ կա զոհ

analitik.am

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից վեցի վիճակը ճշտվում է, 19 մարդ լուրջ վնասվածք չի ստացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռոսռտուրիզմին:

Ավելի վաղ Անթալյայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հաղորդել էր Կոնյա-Անկարա մայրուղու վրա ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսի ՃՏՊ-ի մասին: Զոհվել է մեկ զբոսաշրջիկ կին: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եղանակային վատ պայմանների պատճառով սառած ճանապարհներին:

«Նախնական տվյալներով՝ ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ 32 զբոսաշրջիկ: ՃՏՊ-ի հետեւանքով տուժել է 26 ռուս, մեկ կին զբոսաշրջիկ զոհվել է: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: 19 զբոսաշրջիկ լուրջ վնասվածք չի ստացել»,-հաղորդում է Ռոստուրիզմը:

Նույն շարքից